top of page

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը. այն կարող է ունենալ ծանր ընթացք

  • Feb 22, 2022
  • 1 min read

ree

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը. այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։


«Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։


Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք», - ասված է ԱՆ հաղորդագրությունում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page