top of page

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 45 երեխա

Nov 4, 2021
1 min read




Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով:


Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 տարեկան անձանց պատվաստումն իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page