Հայաստանում պատվաստվել է չափահաս բնակչության 30 տոկոսը
- Nov 8, 2021
- 1 min read

«Covid-19-ի դեմ առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 613 հազար 849 է: Դա մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է կազմում:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հավելել է, որ երկրորդ դեղաչափ ստացել է 276 հազար 948 մարդ:
«Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում: Մենք արդեն օրական միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ ենք ունենում»,-նշել է նա:


























Comments