«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը
- Nov 3, 2021
- 1 min read

«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը:
Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին «Հայաստան» խմբակցությունից։
Հիշեցնենք որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով էլ այսօր հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։


























Comments