top of page

Ադրբեջանը որդեգրել է Հայաստանն ու Արցախը հայաթափելու ռազմավարությունը

Aug 11, 2021
1 min read

Updated: Aug 17, 2021



Այսօր հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:


Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաև Արցախում: Բաքուն ցանկանում է հայաթափել Հայաստանի սահմանամերձ շրջաններն ու Արցախը՝ վախի մթնոլորտ տարածելով խաղաղ բնակչության շրջանում: Ադրբեջանն երբեք չի համակերվելու հայաբնակ Արցախի գոյության հետ ռուսական խաղաղապահների դուրս բերման պարագայում Ադրբեջանը նոր, լայնածավալ պատերազմ է սկսելու՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և այդ տարածքն ադրբեջանցիներով բնակեցնելու համար:


Բաքուն և Անկարան շարժվում են պանթուրքական արտաքին քաղաքական ուղենիշներով․ նպատակը՝ Մեծ Թուրան կառուցելն է՝ հայոց պետականության հաշվին: Հայաստանն ու Արցախը սեպ են թուրքական աշխարհի ճանապարհին և Անկարան ու նրա ռազմաքաղաքական սատելիտ Ադրբեջանն ամեն ինչ անելու են, որպեսզի այդ սեպը վերացվի: Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստվեն նոր պատերազմի բանակի արդիականացումն ու Արցախի ՊԲ-ի մարտունակության բարձրացումը պետք է լինեն առաջնահերթություն:


Բաքուն մեծացնում է ռազմական բյուջեն, ավելացնում է բանակի թվաքանակը նպատակը մեկն է՝ նոր պատերազմ հրահրելով վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը: Հայաստանը պետք է օգտագործի ժամանակը, քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են՝ ամրապնդի իր սահմանները, կահավորի դրանք, արդի զինատեսակներ գնի, ինչպես նաև նպաստի Արցախի ՊԲ-ի հզորացմանը:

Հարավային Կովկասում իրավիճակը կարող է փոխվել ժամերի ընթացքում: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո նոր զորամասեր է կառուցում Քարվաճառում, Լաչինում և մերձարաքսյան շրջաններում: Դրանք ապագայում օգտագործվելու են թե՛ Սյունիքի դեմ, թե՛ Արցախի:


Հայաստանը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի թուրք-ադրբեջանական տանդեմը չի սպասելու այնքան ժամանակ, մինչև հայոց բանակը կրկին մարտունակ դառնա:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page