Մոսկվայում ազգությամբ հայ բռնցքամարտիկ է ձերբակալվել

Մոսկվայի Պերովի շրջանային դատարանը կալանավորել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանին՝ տղամարդու վրա զենքի գործադրմամբ ավազակային հարձակման գործով, որի արդյունքում տուժողից գողացել են 900 հազար ռուբլի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։
«Դատարանը Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանավորումը՝ 162 - րդ հոդվածի 3-րդ մասով («ավազակային հարձակում, որը հանգեցրել է խոշոր չափով վնաս պատճառելուն») հարուցված գործով», - ասել են դատարանում:
Հանցագործությունը, որում մեղադրում են Ավետիսյանին, տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ Ստալեւարով փողոցի սրճարաններից մեկի մոտ։ Մարզիկն ու նրա ծանոթները, իմանալով, որ տուժողն իր մոտ մեծ գումար է ունենալու, հարձակվել են նրա վրա՝ նախապես ծրագրելով իրենց գործողությունները։ Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ տուժողից հափշտակված գումարը կազմել է 900 հազար ռուբլի:
Ավետիսյանը 26 տարեկան է, նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում նորամուտը նշել է 2015 թվականին։ Ավելի վաղ նրա նկատմամբ նախաքննական ստուգում էր անցկացվում իր ընկերուհուն ծեծելու կասկածանքով։ Քրեական գործ չի հարուցվել։























Comments