Հայ բռնցքամատիկը աշխարհի առաջնությանը հաղթանակ է տարել
- Oct 27, 2021
- 1 min read

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 51 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը մրցել է Գերմանիան ներկայացնող Արգիշտի Տերտերյանի հետ ու պարտության մատնել 5:0 հաշվով: 1/8-րդ եզրափակիչում Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Հիլ Ռոսկոն: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նարեկ Մանասյանը մեկնարկում պարտություն է կրել: 92 կգ քաշային կարգի 1/32 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը ուժերը չափել է Իտալիայից Ազիզ Աբբես Մոուհիդայնի հետ։


























Comments