top of page

Վարչական դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանի հայցադիմումը

  • May 28, 2021
  • 1 min read

ree

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Այս մասին տեղեկացնում է Դատական-տեղեկատվական համակարգը։


Լևոն Սարգսյանը 2019 թվականի մայիս ամսին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը


Ըստ այդ որոշման՝ Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Առերեւույթ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից կազմվել էր արձանագրություն, Լեւոն Սարգսյանը ծանուցվել էր գործի քննության օրվա եւ ժամի մասին, սակայն չէր ներկայացել Հանձնաժողով, եւ գործի քննությունն ընթացել էր առանց նրա:


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:


Դատարանն, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, արձանագրել է, որ վիճարկվող որոշման կայացմամբ խախտվել է նշված ակտի կայացմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում հայցվորի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացումը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page