top of page

ԱՄՆ նախագահի վարչակազմը 24 մլն դոլարի չափով օգնության փաթեթ է առաջարկում Հայաստանին

May 29, 2021
1 min read


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն առաջարկում է 24,005,000 ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմական օգնություն տրամադրել Հայաստանին: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած բյուջեում հիշատակում չկա Արցախի մասին։ Նշվում է, որ Կոնգրեսը շարունակաբար կոչ է արել վարչակազմին առնվազն 100 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին:

«Հայաստանի համար նախագահ Բայդենի բյուջեն, որն առաջարկվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում և Հայաստանում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում, հեռու է այն հուսահատ կարիքներից, որոնց բախվում են Բաքվի էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։


Բյուջեով նախատեսվում է 6,050,000 ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում թմրամիջոցների դեմ միջազգային պայքարի և իրավապահ մարմինների համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page