Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ տարավ խորվաթ Անտե Բրկիչի նկատմամբ
- Jul 22, 2021
- 1 min read

Շախմատի աշխարհի գավաթի 1/16-րդ եզրափակիչի առաջին տուրում 21-ամյա հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ խորվաթ Անտե Բրկիչի նկատմամբ:
Մրցամարտի երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը, Հայկը կխաղա սև խաղաքարերով: Պարտիայում հաղթանակի կամ ոչ ոքիի դեպքում հայ գրոսմայստերը կնվաճի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր:


























Comments