top of page

Հայ մասնագետները ներկայում վերականգնում են ասորական հնագույն ձեռագրեր

Sep 19, 2021
1 min read


Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկեց մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։


Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։


Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների համար, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում իսլամական պետության բարբարոսություններից փրկված հազարավոր այլալեզու ձեռագրերի պահպանման, վերականգնման և թվայնացման գործում։


Հայ մասնագետները ներկայում վերականգնում են ասորական հնագույն ձեռագրեր, որոնք Մատենադարանի հավաքածուի մաս են կազմում։ Իրաքցի հյուրերը իրենց հերթին պատրաստ են աջակցել այս կարևոր ծրագրի իրականացմանը։

Ակնկալվում է, որ մեկշաբաթյա ծրագիրը երկուստեք օգտակար կլինի իրաքցի և հայ մասնագետների համար։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page