top of page

Հայտնի է՝ ով կղեկավարի Հայիթին

Jul 10, 2021
1 min read


Հայիթիի Սենատը որոշում է կայացրել իր խոսնակ Ժոզեֆ Լամբերտին նշանակել երկրի ժամանակավոր նախագահ՝ սպանված Ժովենել Մոիզայի փոխարեն, ասվում է Սենատի շրջանառության մեջ դրված բանաձևի մեջ:Այս մասին տեղեկացնում է interfax-ը:



Աղբյուրի հաղորդմամբ Լամբերտը, որպես ժամանակավոր նախագահ, երդվելու է խորհրդարանում: Ներկայումս երկիրը ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը:

Հայիթիի իշխանությունները ԱՄՆ-ին խնդրել են օգնել նախագահ Մոիզայի սպանության հանգամանքների հետաքննությամբ, ինչպես նաև զորք ուղարկել նախագահի սպանությունից հետո երկրի առանցքային ենթակառուցվածքները պաշտպանելու համար՝ հաղորդում է The New York Times-ը:

Հայիթիի իշխանությունները նման խնդրանքով դիմել են նաև ՄԱԿ-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page