Հայիթիի սպանված նախագահի կինը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում
Jul 7, 2021
1 min read

Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի կինը ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 7-ին Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հրազենային մահացու վիրավորում Է ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Ըստ լուրերի՝ հարձակվողները եղել են իսպանախոս։
Սպիտակ տունը այս առիթով հայտարարություն է տարածել և պատահարը որակել որպես ողբերգություն։ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել սպանության բացահայտման գործում։























Comments