Հայկական կողմի բանակցողը սեղանի տակ նստողի միջազգային վարկանիշ ունի․ Հայկ Մամիջանյան

Պուտին-Փաշինյան հանդիպման մասին որևէ տեղեկատվություն այս պահին չկա, ինչը խոսում է այն մասին, որ հայկական կողմի համար որևէ դրական տեղաշարժ չկա։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ բանակցային գործընթացում մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ։
«Այդ խնդիրները կանխատեսելի էին։ Երբ հայաստանյան կողմի բանակցողը խոսում է խաղաղությունից, բայց պատասխանը երեկվա միջադեպի պես դեպքերն են, ապա խոսել, որ մեր երկիրն անվտանգ է, աբսուրդի ժանրից է»,- նկատեց նա։
Հայկ Մամիջանյանը նշեց՝ «բանակցություններին մասնակցելու համար դու պիտի սեղանի շուրջ տեղ ունենաս, իսկ հայկական կողմի բանակցողը սեղանի տակ նստողի միջազգային վարկանիշ ունի»։
«Ակնկալել, որ նա կարող է հայկական ազգային օրակարհն առաջ տանել, անիմաստ է»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց՝ զուր չէ, որ իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտում էին՝ իրենք կողմնակից են արժանապատիվ խաղաղության թեզին։























Comments