top of page

Լավ, ո՞նց ենք, որպես երկիր, դուրս գալու Ձեր հայտարարությունների տակից․ Մամիջանյանը՝ Աղաջանյանին

Sep 14, 2021
1 min read

Մեր գերխնդիրը գերի տղաների վերադարձն է։ Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։


«Այս պահին ԵՄ-Ադրբեջան բանակցություններ են ընթանում, մենք բոլոր լծակներով պիտի հասնենք նրան, որ գերիների վերադարձը դառնա կնքվելիք համաձայնագրի պայմաններից մեկը»,- նշեց նա։


Բացի այդ, Հայկ Մամիջանյանը նշեց, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ՀՀ մասնակցության նախապայմանը պետք է լինի գերիների վերադարձը։


Միևնույն ժամանակ, Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե ադրբեջանցիները ոչ թե ՀՀ տարածքում են, այլ՝ խորհրդային Ադրբեջանի տարածքում։


Նա հարցրեց, թե այդ հայտարարությունների համար պետությունը ո՞նց է պատասխան տալու։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page