top of page

Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթից որոշակի մաս ուղղվելու է Երևանին․ Մարության

Oct 7, 2021
1 min read


Քաղաքապետարանում հանդիպել ենք Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։


«ԵՄ կառույցների աջակցությամբ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին։

Հայտնի է, որ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթից որոշակի մաս ուղղվելու է Երևանին։ Այս առումով առանձնացրել ենք մի քանի ուղղություն:


Մասնավորապես, առաջակում ենք գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կոշտ կենցաղային աղբի կառավարման, Երևան «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև Մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերի ուղղությամբ:

Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա:


Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և Եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի:

Եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվեցինք համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ տեղափոխել գործնական փուլ»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page