Հայկ Մարությանը նախորդ տարի Չեխիայում ավտոկայանատեղի է գնել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020թ-ի հուլիսի 27-ին Չեխիայում ավտոկայանատեղի է գնել, որի համար վճարել է 290 000 չեխական կրոնա։ Այդ մասին MediaHub.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած Մարությանի տարեկան հայտարարագրից։
Բացի նոր ավտոկայանատեղից, քաղաքապետը հայտարարագրել է ևս 21 այլ անշարժ գույք, որոնք գտնվում են Հայաստանում ու Չեխիայի Հանրապետությունում։ Մասնավորապես, 2 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 10 բնակարան Չեխիայում, 4 ավտոկայանատեղի Չեխիայում, ևս 2 ավտոկայանատեղի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 2 հողամաս և 1 առանձնատուն Չեխիայում։
Մարությանի հաշիվներին հայտարարագիրը ներկայացնելու պահին եղել է 7 746 577 դրամ, 5 819 դոլար, 302 եվրո, 1 763 044 չեխական կրոնա։ Որպես կանխիկ դրամ քաղաքապետը հայտարարագրել է 3 000 000 դրամ, 205 000 դոլար, 9 000 եվրո և 74 000 չեխական կրոնա։
Որպես եկամուտ՝ Հայկ Մարությանը հայտարարագրել է 5 163 289 դրամ, որը ստացել է Երևանի քաղաքապետարանից՝ որպես աշխատանքի վարձակալություն, 12 227 561 դրամ ստացել է «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ից, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցման և հեղինակային վարձատրության համար։ Մարությանը Չեխիայից ևս եկամուտներ է հայտարարագրել։ Մասնավորապես՝ վարձակալության դիմաց Էլիշկա Սմոլիկովայից ստացել է 186 000 չեխական կրոնա, Մոնիկա Հրոշկովայից 258 000 չեխական կրոնա, Պետրա Մյուլերովայից 71 200 կրոնա, Յիրի Տոմաշտիկից 176 000 կրոնա, Պավել Պուստինայից 172 400 կրոնա, «Չեխ էնդ Սլովակիա Բաս» ՍՊԸ-ից 319 600 կրոնա և «Այ հոմս ռեալ էսթեյթ» ՍՊԸ-ից 16 000 կրոնա։
Մարությանը բաժնեմասեր ունի «Հայկո ընդ Մկո կարգին» ՍՊԸ-ում՝ 50%, «Կարգին Ստուդիա» ՍՊԸ-ում՝ 15% և «Կարգին Թի ՎԻ» ՍՊԸ-ում՝ 100%։
Մարությանի կինը հայտարարագրել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017թ-ին և NISSAN մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2013թ-ին։ Վերջինիս բանկային հաշվին եղել է 72 888 դրամ։ որպես կանխիկ գումար հայտարարագրել է 230000 եվրո, 70000 դոլար և 6 100 000 չեխական կրոնա։
Որպես եկամուտ քաղաքապետի կինը հայտարարագրել է 635 755 դրամ, որը ստացել է աշխատանքի դիմաց վարձատրություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանից։
Մարությանի երեխաների անուններով որևէ ունեցվածք չի հայտարարագրվել, վերջիններիս անունով վերջին անգամ հայտարարագիր ներկայացվել է 2018թ-ին։























Comments