«Հանրայինը վերածվել է AzerTV-ի, որտեղ այսօր հեռարձակվելու է «Հաղթելու ենք 2.0» սերիալը». Մամիջանյան
- May 25, 2021
- 1 min read

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրային հեռուստաալիքի եթերների մասին:
«Շանս կար, որ այսօր Հանրայինի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում Հ1-ի համար չլսված դեպք էր գրանցվելու՝ հնչելու էր ճշմարտությունը Սյունիքի, Գեղարքունիքի, առհասարակ երկրի ու կապիտուլյանտի մասին»,- գրել է Մամիջանյանը։
Սակայն Մամիջանյանը նշել է, որ արդեն երկրորդ անգամն է, որ վերջին պահին նրան տեղեկացնում են, որ եթերը տեղափոխվում է, քանի որ Անվտանգության խորհրդի քարտուղարը պետք է եթեր մտնի։
«Մեր բոլորի հարկերի հաշվին աշխատող Հանրայինը վերածվել է AzerTV-ի, որտեղ այսօր հեռարձակվելու է «Հաղթելու ենք 2.0» սերիալը»,- հավելել է նա։


























Comments