Այս իշխանությունների մուրճը կալանքն է, որ ժամանակ առ ժամանակ օգտագործում են․ Հայկ Մամիջանյան
Ի՞նչն է պատճառը, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորներն առանց ԱԺ-ի համաձայնության կալանավորված են։ Խորհրդարանում նման հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին, որը ներկայացնում էր ԱԺ նախագահի իրենց թեկնածուին՝ Արթուր Սարգսյանին։
Ի պատասխան Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդ կերպ իշխանությունը փորձում է ցույց տալ, թե անպարտելի է։
«Այս իշխանությունն ուզում է ցույց տալ, որ իր մուրճը տեղում է, բայց ուզում եմ հիշեցնել՝ սյունեցուն նման ձևով չեն վախեցնում։ Այս իշխանությունների մուրճը կալանքն է, որը ժամանակ առ ժամանակ օգտագործում են։ Բայց դա ծիծաղելի է, ժամանակի վատնում»,- նշեց նա։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ օրենքի մեղմացուցիչ հանգամանքները ՔՊ-ի համար են, իսկ ծանրացուցիչ հանգամանքները՝ ընդդիմության։
Comments