top of page

Ի՞նչ պիտի լիներ, եթե ԿԸՀ-ն թեկնածուներից մեկի նկատմամբ հետապնդումը համարեր քաղաքական․ Մամիջանյան

  • Sep 13, 2021
  • 1 min read

ree

Էլ ի՞նչ պիտի լիներ, որ ԿԸՀ-ն ընդդիմադիրների նկատմամբ եղած հետապնդումները համարեր քաղաքական։ Այսօր խորհրդարանում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։


«Ի՞նչ պիտի տեղի ունենար, որ ԿԸՀ-ն թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ տեղի ունեցած հետապնդումը համարեր քաղաքական»,- հարցրեց նա։


Ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ցանկացած իրավական դրույթ կիրառելուց հետո ի հայտ են գալիս դրանում եղած խնդիրները։


«Սահմանված է, որ ԿԸՀ-ն հետապնդում, կալանք հարուցելու համար տալիս է համաձայնություն, բայց ԿԸՀ-ն իրականացնում է վարչական վարույթ և չի կայացնում քաղաքական որոշումներ»,- նշեց նա։


Մուկուչյանի խոսքով՝ տվյալ պարագայում ԿԸՀ-ն ոչ թե պետք է որակի հետապնդման բովանդակությունը, այլ կարողանա գնահատել ու տալ համաձայնություն։






Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page