Քաղաքական դիակներից չեմ խոսում, այլ գործիչներից, ուրիշ բան, որ այդ դիակը դեռ թաղված չէ․ Մամիջանյան

Այսպես կոչված՝ իշխանությունների արձագանքն, ավելի լավ է, չլիներ, որովհետև այն, ինչ բանավոր խոսքում նրանք ասում են, հետո դրա համար ազգովի պետք է պատասխան տանք։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների հայտարարությունը վնասելու է երկրին, իսկ նրանք դա կա՛մ չեն հասկանում, կա՛մ հասկանալով են անում։
«Այսինքն, բոլոր խոցելի կետերը, որոնք առաջանում են մեր արտաքին քաղաքականությունում այն պատճառով, որ երկրի ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահն ասում է՝ դրանք խորհրդային Ադրբեջանի տարածքներ են։
ԱԱԾ-ն տարածում է հաղորդագրություն՝ կրկնելով վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հռետորիկան․ մենք դա ասել ենք, որ մեր բնակչությունը չմտածի, թե հայկական տարածք է, այո՛, դա հայկական տարածք է, մեր հայրենիքն է։
Ես կարծում եմ՝ հողերի հանձնումը շարունակվելու է հատվածային՝ դե ֆակտո արդեն իրողություն դարձած նմանօրինակ դրսևորումներով, այսինքն, ճանապարհն այնպես է կառուցվելու, որ որոշ հայկական գյուղեր դատարկվեն և այլն»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ Մամիջանյանը նշեց, որ չի խոսում քաղաքական դիակների մասին, այլ խոսում է քաղաքական գործիչներից, ուրիշ բան, որ այդ դիակը դեռ թաղված չէ։























Comments