Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական փաստաթուղթը․ Մամիջանյան
Sep 17, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ լուրերին, ըստ որոնց՝ ապրիլյան պատերազմի ֆորմալ ավարտի հենց հաջորդ օրը Սերժ Սարգսյանը մեկնել է Բադեն-Բադեն։ Մամիջանյանի խոսքով՝ այդ կեղծիքը շատ արագ բացահայտվեց։
Անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի՝ կեղծ լուրեր տարածելու նպատակներին՝ Մամիջանյանը նշեց․ «Մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է ինչ-որ հերթական հակահայկական կապիտուլիացիայի ևս մեկ փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments