Հայ գրոսմայստեր Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
- Jul 23, 2021
- 1 min read

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Հայ գրոսմայստերը մրցեց խորվաթ Անտե Բրկիչի հետ և երկու դասական պարտիայի արդյունքում առավելության հասավ 1,5;0,5 հաշվով։
1/8 եզրափակիչում Հայկ Մ. Մարտիրոսյանը կմրցի Մամին Տաբատաբաեի (Իրան) – Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ։
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։


























Comments