Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 13 հատոր քրգործը հետազոտեց մեկ նիստում. Վահագն Վերմիշյանի պաշտպան
- Sep 7, 2021
- 1 min read

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա ստացել է կաշառք և չարաշահել պաշտոնական լիազորությունները։
Ըստ նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Վերմիշյանը հեռախոսազրույց է ունեցել մի քաղաքացու հետ, որից խնդրել է եվրոպատուհաններ տրամադրել պետության կարիքների համար և խոստացել, որ դրա դիմաց կվճարվի։
Այնուհետև այդ անձը մեկ այլ մարդու հետ հեռախոսազրույցում նշել է, որ պետք չէ Վերմիշյանից այդ պատուհանների վաճառքի համար գումար ակնկալել, քանի որ նա պետքական մարդ է։ Հաջորդ դրվագն այն է, որ Վերմիշյանը Վերնիսաժից գնել է հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներն ու պատվոգրերը և հանձնել թանգարանին։ Դրանից հետո թանգարանի ղեկավարությունից ստացել է շնորհակալական նամակ։
Ճարտարապետները և շինարարը 10-15 օր հետո իմանալով այս մասին, փորձել են գումար հավաքել և հատուցել Վերմիշյանին՝ մարդասիարական քայլի համար։ Նախաքննական մարմինը դա դիտարկել է որպես կաշառք ստանալ։
Մանրամասները՝ տեսանյութում։


























Comments