Դատարանը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահի եղբորորդու գործով դատավճիռը
- Jun 1, 2021
- 1 min read

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, հրապարակել է ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատավճիռ։
Ըստ դատավճռի եզրափակիչ մասի, Հայկ Սարգսյանին առաջադրված երկու մեղադրանքներից մեկով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով Դատարանը մեղադրանքը համարել է չապացուցված, իսկ սպանության փորձի համար առաջադրված մեղադրանքը՝ վաղեմությունը ժամկետը լրանալու կապակցությամբ կարճել է։
Խափանման միջոց 50 մլն դրամ գրավի հարցը Դատարանը համարել է լուծված` այն հետ կվերադարձվի Հայկ Սարգսյանին։
Գործի նյութերում առկա, ապացույց հանդիսացող ատրճանակը հանձնել ՀՀ ոստիկանությանը։


























Comments