top of page

Մեր պատգամավորների որդիները եղել են ամենակատաղի մարտերում․ Հայկ Սարգսյան

  • Aug 25, 2021
  • 1 min read

ree

ԱԺ-ում շարունակվում է ծեծկռտուքի պատճառով ընդհատված նիստը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, շարունակելով իր ընդհատված ելույթը, ներկայացրեց, թե ինչ կատարվեց քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում։


Նա նշեց, որ ինքը ներկայացրել է փաստեր, իսկ «Հայաստան» խմբակցության դեկավար Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել է, որ այս իշխանությունը բանակը քանդել է, որին ի պատասխան Հայկ Սարգսյանն ասել է՝ դավաճան են բոլոր այն պաշտպանության նախարարները, որոնք փողի դիմաց մարդկանց բանակից ազատել են, կամ հրամանատարներ նշանակել։


«Իմ այդ հայտարարությունից հետո Սեյրան Օհանյանն իմ ուղղությամբ նետեց շիշ, թեև, ես նրա անունը չէի տվել»,- ներկայացրեց Հայկ Սարգսյանը։


Նա նաև նշեց, որ իրենց խմբակցության պատգամավորների որդիները եղել են ամենակատաղի մարտերում։


«Այդ մասին խոսեք, ոչ թե պաթոսով հայրենասիրական ճառեր գրեք, թե Շուշին հետ եք բերելու։ Մեր պատգամավորների որդիները եղել են ամենակատաղի մարտերում»,- ասաց նա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page