top of page

Պատգամավորի պսակադրությանը մոտ 500 հյուր է մասնակցել. «Հրապարակ»

  • Jul 27, 2021
  • 1 min read

ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (մականունը՝ Շիշ բռնող) հարսանիքն էր։ Այն տեղի է ունեցել Երևանի ամենաթանկարժեք ու վերջին շրջանում մոդայիկ դարձած ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։ Մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական։ Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները, Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաև քաղաքական դեմքեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։


Պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ կազմակերպվել է զագսի արարողությունը։ Իսկ տորթն այնքան շքեղ է եղել, ճիշտ նույնչափ, որքան Ծառուկյանի որդու հարսանեկան տորթն էր, որ վրդովմունք էր առաջացրել համացանցում։ Հարսանիքը ծաղկեցրել են ռաբիսի արքա Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը և այլք։ Սարգսյանի ընտրյալը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page