Հայկ Սարգսյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել է. «news.am»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից իր եկամտի աղբյուրները թաքցնելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներառվելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնից։
Հատուկ քննչական ծառայությունից նշեցին, որ նախապատրաստված նյութերի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել էր, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել ու հաղորդում ներկայացրել դատախազություն։























Comments