top of page

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական նիստը

Jul 7, 2021
1 min read


Բաքվի Յասմալի շրջանային դատարանում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ, շարունակվում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատական նիստը։ «Haqqin.az» լրատվականը հայտնում է, որ գործը գտնվում է ենթադրյալ ապացույցների հետազոտման փուլում։

Հայ ռազմագերիներին ադրբեջանցիները մեղադրում են Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին, իբրև «կտտանքների ենթարկելու» մեջ։ Քրեական գործի շրջանակներում որպես տուժող է ճանաչվել 12 անձ։

Մկրտչյանը և Խոսրովյանն ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարվել են Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում՝ համապատասխանաբար 2020 թ. հոկտեմբերի 20-ին եւ հոկտեմբերի 3-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page