top of page

Հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին Բաքվում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման


Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները:


Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մկրտչյանին և Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տաս տարին կանցկացնեն բանտում, մյուս կեսը խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:


Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել էին դատալսումները` Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Հայ ռազմագերիներին մեղադրում են իբրև Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page