top of page

«Հայրենիք» կուսակցության քարոզարշավը ՏԻՄ ընտրություններում մեկնարկել է Դիլիջանից

Sep 24, 2021
1 min read

«Հայրենիք» կուսակցության կենտրոնական կառույցի ներկայացուցիչները Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուների հետ սեպտեմբերի 23-ին մասնակցել են քարոզարշավին, որը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Այդ մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։


Դիլիջանում քարոզարշավի ժամանակ կուսակցության անդմաները զրուցել են համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հետաքրքրող հարցերի, առաջարկել կարգավորումներ, որոնց հիմնական մասը ներկայացված է ավագանու ընտրությունների՝ «Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում։

Քարոզարշավի շրջանակում ավագանու թեկնածուներն այցելելու են Դիլիջան քաղաքի և խոշորացված համայնքի բոլոր բնակավայրեր։


Դիլիջան խոշորացված համայնքում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է, ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Արմեն Օրդինյանը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page