Թեհմինա Վարդանյանը անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որ նախկինում ընդգրկված էր «Լույս» խմբակցությունում տեղեկացրել է որ միանում է «Հայրենիք» կուսակցությանը:
Նա իր որոշման մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Երկար մտորումների, քաղաքական դաշտը ամբողջապես ուսումնասիրելու և ներքաղաքական իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում վերջնականապես հանգել եմ այն համոզման, որ այս իշխանությանը հեռացնելը կենսական ու գոյապահպանական նշանակություն ունի մեր ազգի, պետականության ու Հայրենիքի համար»,-նշել է քաղաքական գործիչը:
Նա հայտնել է, որ պատիվ ունի այսօրվանից անդամագրվելու Հայաստանում իրական փոփոխությունների, ամուր և ժամանակակից պետություն կառուցելու գաղափարի շուրջ համախմբված «Հայրենիք» կուսակցության թիմին:
«Անվտանգ և միասնական Հայաստանն այլընտրանք չունի...»,-ամփոփել է Թեհմինա Վարդանյանը։























Comments