«Հայաստան» դաշինքի առաջնորդները ծաղիկ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանին
- May 28, 2021
- 1 min read

«Հայաստան» դաշինքը Հայաստանի առաջին հանրապետության 103-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաք էր հրավիրել առաջին հանրապետության հիմնադիր, Հայաստանի ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հանրահավաքը մեկնարկեց «Հայ մարմնակրթական ընդհանուր միության» նվագախմբի՝ «Սարդարապատ» երգի ուղեկցությամբ։ Դաշինքի առաջնորդները ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ։
Հանրահավաքի բացմանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հանդես եկավ ելույթով, որտեղ նշեց, որ այս տարի մեր ժողովուրդը մայիսի 28-ը նշում է տխրությամբ և հուսահատությամբ։
«Տասնամյակներ շարունակ Սարդարապատի հուշահամալիրը լեփ-լեցուն էր մեր հայրենակիցներով։ Երկրի ղեկավարից մինչև ամենավերջին գյուղի բնակիչը , սակայն այսօր Սարդարապատի հուշահամալիրը շրջափակված հազարավոր ոստիկաններով՝ մարդկանց թույլ չէին տալիս իրենց հարգանքի տուրքը մատուցել »,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Comments