top of page

«Հայրենիք» կուսակցությունը ընդլայնում է գրասենյակների ցանցը. «Հրապարակ»

Apr 26, 2021
1 min read

«Հայրենիք» կուսակցությունն ընդլայնում է կուսակցական գրասենյակների քանակը: Մեր տեղեկություններով Արթուր Վանեցյանի կուսակցությունը շատ ակտիվ գրասենյակներ է բացում է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում, մայրաքաղաքի համայնքներում, անգամ սահմանամերձ համայնքներում, որտեղ առավել զգալի է նման գործունեության պահանջը, սահմանամերձ համայնքների բնակիչները հաճախ դուրս են մնում քաղական գործընթացներից ու ունեն ուշադրության կարիք: Նախատեսել են գրասենյակները դարձնել տեղերում մարդկանց մտահոգող հարցերի քննարկման հարթակներ` քաղաքական դիսկուրս են ուզում կազմակերպել ընտրություններից առաջ մարդկանց պահանջները հասկանալու, հետագա քաղաքական որոշումների ծրագիրը կազմելու համար: Մեզ ասացին, որ «Հայրենիքի» ցանցի մեծացումը նաև պայմանավորված է նոր անդամների ակտիվ հոսքով ու կուսակցության ճանաչելիության մակարդակի բարձրացմամբ, միայն վերջին շրջանում 7400 դիմում են ստացել: Նոր գրասենյակներով ուզում են ավելի մատչելի դարձնեն Քաղաքացիներ-կուսակցություն կապը: Մի խոսքով որոշել են իրենց ակտիվությամբ անակնկալի բերել հիմնական քաղաքական մրցակիցներին ու գործող իշխանություններին:







 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page