Որոշել ենք հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե». հայտարարություն

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից. Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս մասին հայտարարություն են տարածել 5 հանրային գործիչներ:
Հայտարարությունում նաև ասվում է. «Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։
Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։
Հայտարարությունը միացած 5 հանրային գործիչների անունները ստորև․
Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան
Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր
Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ
Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար
Անահիտ Սարգսյան, փաստաբան























Comments