Կապիտուլյանտն ու իր կինը անձամբ են որոշել, թե ում մարմինը երբ հանձնեն ծնողներին․ հայտարարություն

Աբովյանի հիվանդանոցներից մեկի դիահերձարանի նկուղում երեկ բացված սահմռկեցուցիչ պատկերը՝ հատակին, տոպրակների, պարկերի մեջ կապկպված, իրար գլխի լցված մարմինները, մեր հերոս տղերքի մարմինները ցնցակաթվածի մեջ են գցել ոչ միայն հերոս տղերքի ծնողներին, այլ բոլոր բանական մարդկանց: Այս մասին հայտարարություն է տարածել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը:
Հայտարարության մեջ նաև ասվում է. «Մենք բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք, որ կապիտուլյանտն ու իր կինը երկար ժամանակ թաքցրել են զոհերի իրական թիվը, անձամբ որոշել են, թե ում մարմինը երբ հանձնեն հարազատներին, ծնողներին: Նրանք են որոշել, թե զոհվածների ցուցակում որքան անուն հրապարակեն և ում անունները չհրապարակեն:
Աբովյանում բացված սահմռկեցուցիչ տեսարանը զինվորի, հերոսի, բանակի նկատմամբ վարչախմբի վերաբերմունքն է: Այս անարգանքի համար կոնկրետ պատասխանատվություն են կրում վարչապետի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնողն ու ՀՀ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որոնք օրենքով նախատեսված ամենադաժան պատժին պետք է արժանանան այս արարքի համար:
Պահանջում ենք, որ հենց հիմա, հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա նաև վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, իսկ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ամենայն մանրամասնությամբ հարցաքննել նրան, պարզելու հայ զինվորի նկատմամբ իր ունեցած ատելության պատճառներն ու դրդապատճառները»:























Comments