top of page

1 օրում հայտնաբերվել և ոչնչացվել է 2898 կգ կանեփ

Aug 20, 2021
1 min read


Օգոստոսի 18-ից 19-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2898 կգ վայրաճ կանեփի զանգված: Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։


Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը եւ բացահայտումը:


Տնամերձ 12 հողամասից հայտնաբերվել է կանեփի 247 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է կես կիլոգրամից ավելի մարիխուանա և 2 գրամից ավելի կոկաին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է 11 հետախուզվող:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page