top of page

Օգոստոսի 17-ից 18-ը հայտնաբերվել և ոչնչացվել է 2768 կգ կանեփի զանգված (տեսանյութ)

Aug 18, 2021
1 min read

Օգոստոսի 10-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Օգոստոսի 17-ից 18-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2768 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 93 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա և մեթադոնի 2 հաբ: Իրականացված բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։


Հայտնաբերվել է 7 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page