Search
Բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել
- Aug 25, 2021
- 1 min read

Օգոստոսի 24-ին ժամը 11:27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան 33 հասցեում, բնակելի տան բակում օձ է հայտնաբերվել՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կանչի վայր է մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, հայտնաբերել «Լորտու» տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Comments