top of page

Հայտնի է դարձել խելացի ժամացույցների գլխավոր թերության մասին

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jan 25, 2022
  • 1 min read

ree

Խելացի ժամացույցները կարող են սխալ հավաքել տվյալները ճարպակալության եւ մուգ մաշկի պատճառով, հայտնում է The Verge պարբերականը:


Լրագրողները որպես օրինակ նշել են Ֆլորիդայի միջազգային համալսարանի (ԱՄՆ) մասնագետների արդիական գիտական ​​հետազոտությունը։ Դրանում գիտնականները եզրակացրել են, որ մուգ մաշկով եւ ճարպի բարձր մակարդակով մարդկանց մոտ խելացի ժամացույցները կարող են սխալ տեղեկություններ հավաքել. կրելի սարքերի այս թերությունը գլխավոր են անվանել:


Բժիշկները գաջեթների արտադրողներին խորհուրդ են տվել ավելի ճշգրիտ փորձարկել իրենց սարքերը դրանք վաճառքի հանելուց առաջ:


Խելացի ժամացույցները բավականին լավ են բավարարում գունատ մաշկ ունեցող եւ օրգանիզմում ճարպի նորմալ մակարդակով մարդկանց պահանջներին: Փորձն իրականացվել է շուկայում հայտնի Apple Watch 5, Fitbit Versa 2 եւ Polar M600 սարքերի միջոցով։ Բոլոր սարքերը հիմնված են ֆոտոպլետիզմոգրաֆիայի՝ սրտի բաբախյունի տվյալների հավաքման ոչ ինվազիվ մեթոդի վրա: Պարզվել է, որ մելանինով հարուստ մաշկը լույսն ավելի վատ է փոխանցում։ Նաեւ գեր մարդկանց մաշկն ավելի քիչ ջուր է պարունակում, ինչը խանգարում է արյան հոսքին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page