top of page

Որ հայ հայտնիներն են մահացել կորոնավիրուսից

Oct 22, 2021
2 min read



Ամեն օր ամբողջ աշխարհում Covi-19-ից մահանում են հազարավոր մարդիկ, համավարակը չի խնայում ո՛չ երիտասարդի, ո՛չ տարեցի։


Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում համավարակից մահացել են մի շարք հայտնի աստղեր, գիտնականներ և հանրային դեմքեր, օրինակ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, երգիչ, երգահան Հայկոն, հաղորդավար Գևորգ Եղիազարյանը, ԱԼՄ հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը, պատմաբան Արտակ Մովսիսյանը, ՀՀ վաստակավոր փաստաբան Ռուբեն Սահակյանը, ԱԼՄ հեռուստաընկերության հիմնադիր Տիգրան Կարապետյանը, ԻՏՁՄ գործադիր տնօերն Կարեն Վարդանյանը, անվանի բժիշկ Գեորգի Կիմիչը, գրականագետ Կարեն Ստեփանյանը, հնագետ Գրիգոր Արեշյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ՀՊՄՀ դասախոս, հոգեբան Սամվել Խուդոյանը, դերասանուհի Կարինե Բուռնուզյանը, ՀՀ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, դերասան Վասիլ Սարգսյանը, ճարտարապետ Էդուարդ Թանգյանը, ՀՀ նախկին Պետական պահպանման ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), դերասանուհի Հասմիկ Կիրակոսյանը, ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը, ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղադասարյանը, բժիշկ Ֆելիքս Գրիգորյանը, համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը, Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսը, ՀՀ արտակագ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։


MediaHub-ը մանրամասներ է ներկայացնում հայտնիներից մի քանիսի մասին։


Չարաբաստիկ հիվանդությունը չխնայեց երգիչ, երգահան Հայկոյին, որը 48 տարեկանում մահացավ համավարակից։


Հայկոն երկար ժամանակ տնային պայմաններում փորձել է բուժվել, սակայն հիվանդությունն ավելի է բարդացել, և նրան հիվանդանոց են տարել թոքերի 80 տոկոս ախտահարմամբ։ Երգչի մահը սգում էր ամբողջ ազգը։ Նա մահացավ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։






58 տարեկանում կորոնավիրուսից մահացավ ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին արտերկիր։ Ռիտա Սարգսյանը մահացել է 2020-ի նոյեմբերի 20-ին։




47 տարեկանում Covid-19-ի հետևանքով կյանքից հեռացավ հայտնի հաղորդավար, դերասան, պրոդյուսեր, երգերի հեղինակ Գևորգ Եղիազարյանը։ Նա մահացել է 2021 թվականի հունիսի 26-ին։



Համավարակը չխնայեց հայտնի պատմաբան Արտակ Մովսիսյանին։ Նա ԵՊՀ Հայոց պատմություն ամբիոնի դեցենտ էր, հետո 2016-2020 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչը։ Արտակ Մովսեսյանը մահացել է 2020-ի հոկտեմբերի 3-ին՝ 50 տարեկանում։ Նա նաև Վազգեն Սարգսյանի անվան մեդալակիր էր։



Սեդա Մակարյան

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page