top of page

Մառախուղ է եղել, «բոյ» է գնացել, ու վիրավորում է ստացել տղաս. հայ զինծառայողի հայր. NEWS. am

Jul 25, 2021
1 min read



Հուլիսի 23-ին Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին NEWS. am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:


«Փառք Աստծո, արդեն գիտակցության է եկել, խոսում է, բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա` նշելով, որ Արմանին վիրահատել են, հեռացրել մի երիկամը:


Հարցին, թե ինչ հանգամանքներում է Արմանը վիրավորում ստացել, Գուրգեն Աթասյանն ասաց, որ այդքան էլ մանրամասներին տեղյակ չէ, սակայն գիտի, որ հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ մարտ է տեղի ունեցել և այդ ընթացքում էլ մեր կողմից 3 զինծառայող է վիրավորում ստացել:


«Մառախուղ է եղել, բոյ է գնացել, այդպես վիրավորում է ստացել: 7-8 մետրի վրա դիրք են սարքել, էդ դիրք չի էլի, 3 պատերազմներով էլ անցել եմ, էդ դիրք չի, էդ էնքան որ երեխեքին տարել են, կոխել են մի հատ անկապ տեղ, էդ դիրք չի, էդ խրամատ չի, էդ նորմալ տեղ չի»,- ասել է նա:


Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page