Հեռախոսազրույց՝ Միրզոյանի ու Լավրովի միջև․ ինչ են քննարկել
- Dec 22, 2021
- 1 min read

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությունով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային ու հայ֊ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումն ու պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով մեխանիզմների ձևավորումը։


























Comments