Պաշտոնի «չձգտող» իշխանությունը «սորոսականների» պատվերով հանձնաժողով է ստեղծում պատգամավորի համար

Եթե 2018 թվականի իշխանափոխության ժամանակ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքն ու իր թիմը չեն եկել պաշտոն ստանալու համար, այլ եկել են երկրին ծառայելու, ապա երեք տարի անց՝ 2021-ին, երկրում «իրավիճակ է փոխվել»։
Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրի խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվում՝ Փաշինյանի թիմի ամենահավատարիմ անդամներից մեկի՝ Հերիքնազ Տիգրանյանի համար։
MediaHub.am-ի տեղեկություններով՝ իշխանական խմբակցության «սորոսական թևի» պահանջով առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բաժանվել է երկու մասի՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով։ Դրանցից մեկը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, պահված է Հերիքնազ Տիգրանյանի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments