Քվեարկեցինք հավատով, որ բացահայտվելու են մեղավորները և ստանալու են իրենց արժանի պատիժը․զոհվածի տատիկ
- Jun 20, 2021
- 1 min read

Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Դավիթի տատիկը՝ Անահիտ Հայթայանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Իմ պաշտելի Դավիթ, քիչ առաջ քվեարկեցինք ոչ միայն մեր, այլև քո փոխարեն։
Քվեարկեցինք աչքի առաջ ունենալով ազգադավ ստահակների պատճառով կյանքի ու բոլոր իրավունքներից զրկված հազարավոր հայրենանվեր ու արժանապատիվ տղաներին, գերության մեջ տառապող մեր հայրենակիցներին, սահմանակից բնակավայրերում սեփական տանը վախով ապրող հայաստանցիներին...Քվեարկեցինք կեղծիքի, ստի ու թուրքահպատակության դեմ։ Քվեարկեցինք հանուն արժանապատիվ և ուժեղ Հայաստանի։ Քվեարկեցինք հավատով, որ բացահայտվելու են այս ամենի մեղավորները և ստանալու են իրենց արժանի պատիժը։
Ներեցեք մեզ, տղաներ...
Ներիր մեզ, Դավիթ... Դու վաղ մանկությունից ես ատել սուտն ու կեղծիքը, արհամարել ես չկայացած դուրսպրծուկներին, անհանդուրժող ես եղել դավաճանների հանդեպ..
Դու արդեն ավետել ես Հաղթանակը... »


























Comments