Քանդել են Հայաստանի և Արցախի ազգային հերոսի գերեզմանը
- Aug 31, 2021
- 1 min read

Օգոստոսի 30-ի ցերեկը, արտակարգ դեպք է տեղի ունեցել Եռաբլուրում:
Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Նարեկի հայրը՝ Ռոման Գևորգյանը ասաց, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են թուրքի նման քանդել ու տարել այն: Ասաց, որ տեղադրելու համար հատուկ թույլատվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից, բայց եկել տեսել են ո՛չ շիրմաքարը կա, ո՛չ սյուները և ո՛չ էլ նստարանները:


























Comments