Հետախուզում է հայտարարվել մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ
- Sep 11, 2021
- 1 min read

Հետախուզում է հայտարարվել մայիսի 18-ից Վարդենիսի տարածքում անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ: Այդ մասին Mediahub-ին ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Զինծառայողի ընտանիքը այդ հարցով դիմել է նաև Կարմիր խաչին և չի հավատում, որ իրենց երեխան գտնվում է Ադրբեջանում։ Գործը գտնվում է ռազմական ոստիկանությունում, որևէ մեկն արդեն իրավունք չունի դրանով զբաղվի, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել` կապված զինծառայությունից միտումնավոր խուսափելու հետ»,- ասաց համայնքապետը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։























Comments