top of page

Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում

  • Jul 8, 2021
  • 1 min read

ree

«Center for strategic research» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Այսօր Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց` 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի։


ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ եղել է 2959700, Արցախի մշտական բնակչության թվաքանակը՝ 148800։ Թե քանի ՀՀ քաղաքացի է զոհվել 44-օրյա պատերազմում, հայտնի չէ․ իշխանությունները մեր զոհերի թիվը թաքցնում են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում զոհվել է 5000-7000 ՀՀ քաղաքացի։ Եթե անգամ համարենք, որ 5000-7000 զոհերը եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներ, ապա տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 0,17-0,24%-ը։ Արցախի պարագայում ստացվում է՝ զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ՝ պատերազմի ընթացքում զոհվել է յուրաքանչյուր 592/423 ՀՀ քաղաքացուց 1-ը, իսկ Արցախում 198-ից 1-ը»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page