Ըստ հետազոտության՝ մեր ուղեղում կան հատվածներ, որոնք ակտիվորեն «որսում են» վատ տեղեկությունները
Jun 16, 2021
1 min read

Անգլերեն «doomscrolling» տերմինը, որն առաջացել է «doom»՝ վախճան և «scroll»` թերթել բառերից, նկարագրում է անընդհատ բացասական լուրեր կարդալու գործընթացը, ինչի արդյունքում մարդկանց զգայական վիճակն էականորեն փոխվում է։
Պարզվում է, որ այս հարցում մեծ դերակատարում ունի մեր ուղեղի կառուցվածքը։ Վաշինգթոնի Սբ․ Լուի բժշկական համալսարանի հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ մեր ուղեղում կան հատուկ «տարածքներ» և բջիջներ, որոնք ակտիվանում են՝ մեզ համար բացասական տեղեկատվության հետ առնչվելիս և արագորեն կլանում են այն։
Ամենօրյա ռեժիմով տեղեկատվության հասանելիությունը ուղեղի համար նոր մարտահրավեր է, ուստի կարևոր է տեսնել, թե ինչպես է այն որսում և ընկալում տեղեկատվությունը, քանի որ դրանով է պայմանավորված ողջ մարդկության հոգեկան առողջությունը։























Comments