top of page

Հեղուկ վառելիքի վաճառքը ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելն առաջացնում է տուգանք

Sep 30, 2021
1 min read

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են․


«Հարգելի՛ քաղաքացիներ և տնտեսվարողներ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում սույն թվականի մարտի 24-ին կատարված փոփոխությունների համաձայն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը՝


-առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի (5 հարյուրապատիկ) չափով:


Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝


-առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page